«Մանչեսթեր Յունայթեդը» վերջնական համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Բասիան Շվայնշտայգերի հետ:
Կիսապաշտպանն անգլիական ակումբ կտեղափոխվի 3 տարով՝ տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձով:
Ընդհանուր առմամբ Բասիանի տրանսֆերը «կարմիր սատանաների» վրա 20 մլն. եվրո կնստի:
Bild-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» ղեկավարությունը դեմ չէ ֆուտբոլիստի տեղափոխությանը և միջոցներ չի ձեռնարկում՝ նրան թիմում պահելու համար:
Հավելենք, որ Շվայնշտայգերն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անց է կացրել «Բավարիայի» կազմում՝ մասնակցելով 500 պաշտոնական հանդիպման: Ֆուտբոլիստն իր ակտիվում Բունդեսլիգայի 8 հաղթանակ ունի, Գերմանիայի 7 Գավաթ, ինչպես նաև ՉԼ՝ 2012-13 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոս: