Իկեր Կասիլյասը տվեց «արքայական» ակումբին հրաժեշտի ասուլիսը, որի ընթացքում չկարողացավ զսպել հուզմունքը։
Հիշեցնենք, որ լեգենդար դարպասապահը շարունակելու է իր կարիերան պորտուգալական «Պորտու» ակումբում, որի հետ 2 տարվա պայմանագիր կկնքի՝ տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձով:
Հավելենք, որ Իկերը «Ռեալում» հայտնվել է 1990 թվականին՝ 9 տարեկան հասակում:
Նրա պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1998 թվականից: Այդ ժամանակից ի վեր դարպասապահը «Արքայական ակումբի» կազմում 725 պաշտոնական հանդիպման է մասնակցել՝ հաղթելով Իսպանիայի 5 և ՉԼ 3 առաջնություններում: