ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը չի մասնակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

Այս մասին YerevanNews.am-ի հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, հետևաբար չի մասնակցելու վաղվա արարողությանը: