Եվա Ռիվասը, կամ Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ Հայրը, Ալեքսանդր Ռեշետնիկովը, ծնվել է Վլադիվոստոկում հայի և ռուսի ընտանիքում, իսկ մայրը Փիրուզա Ծատուրյանը հայ է, ով ծնվել է Երևանում։ Նախատատը, ազգությամբ հույն Եվա Ռիվասն է, որի անունը երգչուհին օգտագործում է որպես կեղծանուն։ 1994-ին ընդունվել է անգլիական թեքումով դպրոց, տարրական դասարաններում եղել է դպրոցական հայկական երգչախմբի մենակատարուհի։
1996-2004 թվականներին հանդես է եկել որպես Ռոստով քաղաքի «Արևիկ» անսամբլի մենակատար։ Եվան՝ իբրև խմբի մենակատարուհի, բազմիցս արժանացել է դափնեկրի կոչմանը։ Ելույթ ունենալով թե համույթի կազմում, և թե որպես անհատ կատարող՝ «Ալվան Ծաղիկ» մանկապատանեկան երգի մրցույթում, Եվան արժանացավ «Գրանդ պրի» մրցանակին։
1999 թ.-ին Սարատով քաղաքում Առաջին ռուսական երիտասարդական Դելֆիական խաղերին ներկայացնելով հայկական երգ Ռոզի Արմենի երգացանկից՝ Եվան արժանացավ երկու արծաթե մեդալների։
2003 թ-ին ավարտել է «Իմիջ Էլիտ» դպրոցը և դարձել այս գործակալության առաջատար մոդելներից մեկը՝ երկու անգամ արժանանալով Ռոստովի փոքրիկ գեղեցկուհի կոչմանը։ 13 տարեկանում Եվան, ունենալով 1,80 սմ. հասակ, բացառության կարգով մասնակցեց Ռոստովի գեղեցկուհի մեծահասակների մրցույթին և արժանացավ Միսս տաղանդ կոչմանը։ Այս նույն թվականին ստացել է Նադեժդա Բաբկինայի կազմակերպած առաջին միջռուսական հայրենասիրական երգի մրցույթի պատվոգիր։
2004 թ-ին ընդունվել է Ռոստովի պետական համալսարան։
2005 թ-ին արժանացել է Ռոստովի «Ոսկե ձայն», «Միսս Դոնի մարգարիտ» տիտղոսներին։ Ինչպես նաև Երևանում ստացել է «Կովկասի վիցե-միսս» տիտղոսը։ Նույն թվականին Մոսկվայում կայացած «Տարվա հայկական երգ» ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի։
2005 թվականին Մոսկվայում կայացած Տարվա հայկական երգ ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել առաջին մրցանակի։
Եվան համագործակցել է Ստրիտ Ջազ պարային դպրոցի հետ, որի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Մանդրիկն է։
2007 թ-ին Սոչի քաղաքում կայացած «5 աստղ» փառատոնի մրցանակակիր է։ «Տաշիր 2009» 4-րդ ազգային մրցանակաբաշխությանը Եվան կատարեց Սայաթ-Նովայի ամենաբարդ և հին ստեղծագործություններից «Թամամ Աշխարհ» երգը, որի հիման վրա 2009 թվականին նկարահանվեց տեսահոլովակ։ Սա Եվայի կատարումներից ճանաչում ձեռք բերած առաջին հայկական կատարումն է։ Նրա երգացանկում տեղ է գտել նաև Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված «Լանջեր Մարջան» ստեղծագործությունը։
2008-2011 թ-ին համագործակցել է «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հետ։ 2010 թ-ին մասնակցել է Օսլոյում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որտեղ լավագույնս ներկայացրել է Հայաստանը՝ երգելով «Apricot Stone» երգը։
Նրա աշխատանքային վերելքները շարունակվում են և մաղթում ենք, որ տարիներ անց անասելի ընդլայնվի այս ցանկը։
YerevanNews լրատվականը շնորհավորում է գեղեցկուհի երգչուհուն՝ մաղթելով կյանքի լավագույն բարիքները։