Մադրիդում կայացած Իսպանիայի «Գրան պրի» միջազգային մրցաշարում Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի բոլոր 7 մարզիկները մեդալակիր են դարձել:
Մեր տղաները Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ նվաճել են երեքական ոսկե, նույնքան արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ) և Էդուարդ Սարգսյանն (80 կգ) իրենց քաշային կարգերում առաջին տեղերն են գրավել:
Արծաթե մեդալներով հայրենիք կվերադառնան Արամ (66 կգ) և Արսեն (75 կգ) Ջուլֆալակյաններն ու Արթուր Շահինյանը (85 կգ):
Իսկ բրոնզե մեդալին արժանացել է Ռաֆայել Ալեքսանյանը՝ 71 կգ քաշային կարգում: