ՌԴ Օմսկ քաղաքում Օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի զորանոցի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 23 մարդ։ Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ փլատակների տակից հայտնաբերվել է 42 զինծառայող: 

Ավելի քան 20 մարդ տուժել է և հոսպիտալացվել տարբեր վնասվածքներով։ Փլատակների տակ դեռևս կարող են մարդիկ գտնվել։ Օմսկ են ժամանում զինվորների ծնողները, նրանց հետ աշխատում են հոգեբանները։