Բաղրամյանի հայտնի դեպքերը երկար ժամանակ լայն քննարկումների առիթ էին դարձել: Հունիսի 23-ից հետո ցուցարարները պնդում էին, որ ոստիկանության մի շարք ծառայողների գործողությունները դուրս են եղել օրենքի սահմաններից: Նրանք նշում էին, որ ոստիկաններն ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ, բաժին տեղափոխելիս կոպիտ են վերաբերվել ոստիկանական մեքենաներում և այլն:
Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից իրականացված գործողություններից հետո ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:
Այսօր արդեն ոստիկանությունը հրապարակել է քննության արդյունքները:
Կատարված քննության հետևանքով ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Աբրահամյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով: Մի քանի ոստիկաններ ստացել են նկատողություններ: Ոստիկանության 7 աշխատակից ստացել է խիստ նկատողություն:
Այնուամենայնիվ, ծառայողական քննությունը դեռ ավարտված չէ...
Խաչատրյան Ժոռա՝ ֆեյսբուք