Իրաքի պաշտպանության նախարարության հրապարակմամբ տեղեկություններ կան, որ այսօր Իրաքի կառավարությունը ԱՄՆ-ից ստացել է 4 ռազմական F16 ապրանքանիշի օդանավեր։
Ըստ տարիներ առաջվա ստորագրված պայմանագրի ԱՄՆ-ն Իրաքյան զորքին մատակարարելու էր մեծ թվով ռազմական օդանավեր։
Նոր է իրականացվել հիշյալ պայմանագրի առաջին փուլը՝ ԱՄՆ-ի 4 F16 ռազմական օդանավերի ուղարկմամբ։
Մյուս կողմից իրաքյան զորքերը քաղաքացիների օգնությամբ արդեն վերջին մի քանի օրերի ընթացքում մեծ հաղթանակներ են ձեռք բերել, տարբեր դիրքերից գրոհումներ կատարելով դահեշականների թաքստոցների վրա։
Նրանք ազատագրեցին Ալ Անպար քաղաքը և հասան Էլ Ֆալուջա քաղաքի սահմանագծին։