Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։

Սույն հավաք-երթն իրազեկված է։

Հավաքի երթուղին - Մոսկվա կինոթատրոն - Թումանյան - Մաշտոց - Ամիրյան -Հանրապետության հրապարակ - Վազգեն Սարգսյան - ՀՀ Գլխավոր դատախազություն։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն