ՌԴ ներքին գործերի նախարարությունում աշխատանքից կազատվեն 110 հազ. մարդ: Կազատվեն հիմնականում շենքերի վերահսկման և սպասարկման գործառույթն իրականացնող աշխատակիցները: Այս մասին ասվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում:
Այս կրճատումն իրականացվում է ներքին գործերի մարմինների քանակի նվազեցման ծրագրի շրջանակներում: Այժմ, բյուջեի հաշվին ֆինանսավորվող աշխատակիցների սահմանային ցուցանիշը կկազմի 1 003 172 մարդ:
Այս փաստաթուղթը ուժի մեջ է մտնում հուլիսի 13-ից: Այն իրականացնելու համար ՆԳՆ-ն գումար կստանա պետական բյուջեից: