Հուլիսի 12-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1992 թ. ծնված Անատոլի Ավետիսյանի վարած «Մերսեդես-C180» մակնիշի ավտոմեքենան ժամը 17-ի սահմաններում Մելիքգյուղ-Ալագյազ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն:


