«Նյու Հորայզոնս» տիեզերանավը ավարտին է հասցնում դեպի Պլուտոն 10 տարի շարունակվող ճամփորդությունը, որի արդյունքում այն Երկիր մոլորակ կփոխանցի Պլուտոնի առաջին լուսանկարները: 

Գիտնականները կարծում են, որ այս լուսանկարների ստացումը պատմական իրադարձություն է: 

Պլուտոնը հայտնաբերվել է 85 տարի առաջ և երկար ժամանակ համարվում էր 9-րդ՝ վերջին մոլորակը Արեգակնային համակարգում: