Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հետ համագործակցության դադարեցման մասին.
«ՌՖՄ-ն անկեղծորեն շնորհակալություն է հայտնում Ֆաբիո Կապելլոյին՝ Գլխավոր մարզչի դիրքում կատարած աշխատանքի համար և նրան հաջողություններ է մաղթում՝ հետագա պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում:
Ֆաբիո Կապելլոն, իր հերթին, երախտապարտ է ՌՖՄ-ին՝ օգնության և աջակցության համար, որ ինքն զգացել է աշխատելու տարիներին: Նա նաև շնորհակալություն հայտնում է ֆուտբոլիստներին՝ միասնական աշխատանքի, իսկ երկրպագուներին՝ անկեղծ աջակցության համար»,- ասված է ՌՖՄ-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ: