ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ն ռազմական օդանավերով 29 օդային գրոհներ է իրականացրել Սիրիայի և Իրաքի դահեշականների թաքստոցների վրա։ Գրոհները իրականացվել են վերջին 24 ժամվա ընթացքում։
Իրաքում գրոհների արդյունքում Ալ Րամատի քաղաքի շրջակայքում ռմբակոծվել է դահեշականների տասնյակ կենտրոններ, ոչնչացվել են բազմաթիվ հրետանային և զինամթերքի կենտրոններ։
Սիրիայում իրականացված 9 օդային գրոհների արդյունքում Հասաքե, Րաքքա և Քոպանի քաղաքներում դահեշականների զինանոցների կենտրոններն են ոչնչացվել: