Սրտի հետ կապված բարդությունները զարգանում են շատ արագ, շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը և դրա 90%-ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված: Այսօր մամուլի ասուլիսին ասաց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, սրտաբան Անահիտ Գաբրիելյանը: Նա նշեց, որ հատկապես տարեց մարդիկ, երեխաները և հիվանդները պետք է ուշադիր լինեն:
«Սրտի բոլոր հիվանդությունները միշտ զուգորդվում են այլ հիվանդությունների հետ և դրա համար հարազատները, բարեկամները պետք է շատ զգոն, ուշադիր լինեն իրենց կողքին գտնվող տարեց մարդկանց նկատմամբ»,- ասաց նա:
Նա նշեց, որ շոգից անոթները լայնանում է, ճնշումը իջնում է, արյան շրջանառությունը դանդաղում է, ինչը բարդությունների անմիջական պատճառն է:
Սրտաբանը կոչ արեց ընդունել առողջ սնուն, չծխել, երկար ժամանակ արևի տակ չմնալ: Նա նաև կարևորեց սրտանոթային հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունը:
Սրտաբանը նշեց, որ ազգային բնութագրումից ելնելով մեզ մոտ տարածված են սրտանոթային հիվանդությունները, որոնց մի մասը նույնիսկ բացահայտված չէ, այսինքն՝ երբեմն պատահում է, որ սրտամկանի ինֆարկտ են տարել, սակայն չգիտեն այդ մասին: «Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ ստուգվեն: Սրտանոթային համակարգի համար այս սեզոնը, կարծես, քննություն լինի»,- ասա նա:


