«Մեզ ասացին, որ իր ազատման լուրը ստանալով արդեն նախկին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վրդովվել է, թե՝ լրատվամիջոցները ստում են, չկա նման բան, հիմա կզանգեմ կհերքեն։ Նույնքան զարմացել և վրդովվել էր նրա մամուլի խոսնակը՝ մեր լրագրողի զանգին ի պատասխան։

Զարմացել էին նաև կառավարությունում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ պաշտոնաթողությունը եղել է բոլորի համար անսպասելի։ Թերևս մեկ, կամ գուցե մի քանի մարդ է իմացել։ Իսկ դա կարող է երկու բան նշանակել՝ կամ պաշտոնյան շատ մեծ, կոպիտ խախտում է կատարել, գուցե՝ հանցանք։ Կամ իշխանությունն արհամարհում է մարդուն՝ իր իսկ նշանակած բարձր պաշտոնյային և նա ավելի անպաշտպան է, քան ցանկացած շարքային քաղաքացի»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: