2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ:
2015 թ. հունիսի 19-ից Երևան քաղաքում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան անհամաչափ ուժ կիրառվեց: Ոստիկանությունը, ջրցան մեքենայով դաժանորեն ցրելով նստացույցի խաղաղ մասնակիցներին և լրագրողներին, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելով բերման ենթարկեց ոստիկանություն: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության Երևան քաղաքում բերման է ենթարկվել 237 անձ, որոնց նկատմամբ հնարավոր է հարուցվի քրեական գործ՝ խուլիգանության համար: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության 25 հոգի դիմել է շտապ բուժօգնության, որոնցից 15-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը Գյումրիի թատերական հրապարակից բերման է ենթարկվել 13 ցուցարար, նրանցից 1-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Դատապարտելով խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը՝
- ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և հատուցել պատճառված վնասը
- ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Քննչական կոմիտեից և ՀՀ Դատախազությունից՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը:
«Ոչ թալանին-Վանաձոր» նախաձեռնող խումբ