Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո նրա անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում: Հերթական թոք շոուի ժամանակ Ժաննայի հայրը հայտարարեց, որ իր դստեր վրա փորձարկումներ են արել «իբրև ճագարի վրա թույն էին փորձարկում» և Ժաննայի մահվան մեջ մեղադրեց նրա ամուսնուն` Դմիտրի Շեպելևին:
Ինչպես նշեց Վլադիմիր Բորիսովիչը, հենց Շեպելևն էր բժշկական փորձարկումների նախաձեռնողը. «Մեր բժիշկները հրաժարվեցին բուժումից, համարելով, որ Ժաննան անհույս վիճակում է և այդ ժամանակ Դիման գտավ այդ փորձնական պատվաստանյութը»:
Նա նաև պատմեց, որ Դմիտրին հազվադեպ էր այցելության գալիս կնոջը, ըստ Ժաննայի հայրիկի նրանք Ժաննայի բուժումը վստահել էին ամուսնուն:
Թոք շոուի երկրորդ թողարկման ժամանակ ընտանեկան սկանդալն է՛լ ավելի թեժացավ. հաղորդմանը ներկայացավ ընտանիքի ընկերուհիներից մեկը, որը հայտարարեց, որ Շեպելևը սիրուհի ունի: