Հռչակավոր դերասանուհի Ջուդի Գարլընդի «Կախարդուհի Օզ» ֆիլմում հագած կոշիկները 10 տարի առաջ գողացվել են դերասանուհու անվան թանգարանից։

Դերասանուհու երկրպագուներից մեկը հայտարարել է, որ այս կոշիկները գտնողը կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պայմանով, որ կհայտնի նաև կոշիկների գտնվելու վայրը:

Դերասանուհու տուն թանգարանի ղեկավարն ասել է, որ կոշիկները շատ արագ անհայտացել են: Ապա կողոպտիչները նույնանման կոշիկներ են տեղադրել դրանց փոխարեն՝ թղթի վրա նշելով օրիգինալի կորստի մասին։

Ըստ տեղեկությունների կոշիկները ներկայումս արժեն ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար։