Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 14-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փակվել է Անդրանիկի փողոցի թիվ 18 շենքի իր բնակարանում եւ փորձում է ինքնասպան լինել՝ բացելով գազօջախի փականը:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել են բնակարանի գազի փականը:

Պարզվել է, որ 31-ամյա Վ. Ա.-ն սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով նախաբազկի երակները:

Փրկարարների, ոստիկանների և հարազատների համատեղ բանակցությունների արդյունքում Վ. Ա.-ը բացել է բնակարանի դուռը: Տուժածին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Վ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: