«Մանչեսթեր Սիթին» հաստատել է «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի տրանսֆերը:
Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել Մանչեսթերում և դարձել «կապույտների» խաղացողը:
Ավելի վաղ ակումբները համաձայնեցրել էին սկանդալային ֆուտբոլիստի տեղափոխման պայմանները, ով ուզում էր հեռանալ «կարմիրներից»:
Բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ «քաղաքայինները» կիսապաշտպանի համար 70 մլն. եվրո են վճարել (49 մլն. ֆունտ): Նշվում է նաև, որ Սթերլինգը «Սիթիում» շաբաթական շուրջ 250 հազար եվրո կվաստակի:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում Սթերլինգը «Լիվերպուլի» կազմում 50 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 11 հանդիպման հեղինակ: