Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 14-ին, ժամը 20.30-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Սուրեն Խ.-ին:

Նա հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):