ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի մեկնարկին անդրադարձ կատարեց Նաիրիտի խնդրին: Հարցադրումը հստակ էր. ինչո՞ւ են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին դժգոհ կառավարությունից, հատկապես եթե կառավարությունը նրանց տված խոստումը կատարել է:

«Մենք այսօր հնարավորություն ունենք պարտքը վճարել: Մի շարք աշխատակիցներ, սակայն, անհանգստացած են, քանի որ կարծում են, որ իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարկվել»,- ասաց նախարար Երվանդ Զախարյանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն նաև տեղեկացրեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև այս տարվա հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների աշխատավարձերի կուտակված պարտքը, որը կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ:

Աշխատակիցները ցանկանում են աշխատավարձը միանգամից ստանալ, սակայն, նրա խոսքով, այս դեպքում նրանք ստիպված են լինելու մոտ տասնհինգ օր սպասել:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ասաց, որ մարդիկ մտածում են, որ վճարեք 200 հոգու աշխատավարձ, և գումարը կավարտվի և բացակայում է վստահությունը մեր իշխանությունների նկատմամբ: «Ասում են, կհասնեք 20-ին կամ 25-ին, կասեք, փող չկա: Ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան: Պետք է երաշխիք տանք, որ մինչև ամսվա վերջ բոլորը կստանան ու համոզված եմ, որ էլ չեն հավաքվի»,- եզրափակեց նա: