Հայաստանի կառավարությունը կհստակեցնի զոհված զինծառայողների գերեզմանների ստեղծման ու բարեկարգման ընթացակարգը:
Նախկինի պես, բոլոր ծախսերն իր վրա է վերցնում պետությունը, իսկ համապատասխան փոխհատուցումները փոխանցվում են զոհվածների ընտանիքներին:
Որոշմանը կից գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նպատակն է հստակեցնել գործող ընթացակարգերը և պետության վերաբերմունքը զոհված զինծառայողի ընտանիքին: