Այսօր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենան ՀՀ նախագաի թվով 6-րդ երդման արարողությունը: Ըստ ԿԸՀի պաշտոնական տվյալների 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահ է վերընտրվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրության պաշտոնական արդյունքներով 2-րդը ճանաչված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները մտադիր են նախագահի պաշտոնամուտի այլընտրանքային արարողություն կազմակերպել՝ համարելով, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել և չի կարող երդվել՝ ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն ՀՀ ժողովրդի:
Այսօր բացառիկ իրադարձություն է Հայաստանի պատմության մեջ: Միանգամից երկու երդման արաողություն նույն օրն ու նույն ժամին: