«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 17-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու եւ պուրակի, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի 1-13 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: