Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով միջմայրցամաքային կիսածանր քաշային չեմպիոն Կարո Մուրադը ցավակցությւոն է հայտնել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ:
Մեծ ցավով ընդունեցի հայրենական սպորտի լեգենդ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի մահվան լուրը: Ցավակցություններս եմ հայտնում Ենգիբարյանի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցի հիմնադիր, “Ռինգի գրոսմայստեր” Վլադիմիր Ենգիբարյանը բոլորիս համար օրինակ է եղել: Թեև անձամբ բախտ չեմ ունեցել ճանաճելու ՆՐԱՆ, սակայն մարզիչս միշտ նշում էր, որ մենք աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկի` Վլադիմիր Ենգիբարյանի հայրենակիցներն ենք և միշտ պիտի հիշենք դա ու հպարտանանք նրանով: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա և անունը ոսկե տառերով կգրվի հայկական սպորտի պատմության մեջ :
Արթուր Աբրահամի ցավակցական խոսքը՝ Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա եւ նրա դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել: Վլադիմիր Ենգիբարյանը բոլորիս համար օրինակ է եղել եւ կմնա այդպիսին: Եվս մեկ անգամ խորապես ցավակցում եմ Ենգիբարյանի հարազատներին, ընկերներին, համախոհներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարզաշխարհի պատմության մեջ»,- նշել է Արթուր Աբրահամը: