Մի Մի քանի օր Կարսում էի...928-953 թթ. Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք հռչակված Կարսը հիմա իրենից ներկայացնում է Արևելյան Թուրքիայի շրջկենտրոններից մեկը, որը բնակեցված է քրդերով, սուննի և շիա թուրքերով... Քաղաքի ներկայիս տերերը ԱՄԵՆ ինչ անում են, որպեսզի ջնջեն քաղաքի պատմության մեջ հայերի դերակատարման փաստը, որը նրանց մոտ շատ ՎԱՏ է ստացվում.. Սակայն ես այս թեմային չէ, որ ուզում եմ անդրադառնալ...
Կարս այցելող զբոսաշրջիկներից շատերը այցելում են նաև Կարսի պատմության թանգարան...
Թե ինչ խայտառակություն է տիրում այդ «թանգարանի» ցուցանմուշների, նրանց տարեգրման և իրական տերերի պահով՝ ատենախոսական բազմաթիվ թեմաների նյութ է... Սակայն ինձ հետաքրքրեց այն, ինչ տեսա թանգարանի բակում... Այստեղ` որպես ցուցանմուշ, ներկայացված է այն ՎԱԳՈՆԸ, որի մեջ Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի ներկայացուցիչները 1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրել էին խայտառակ ռուս-թուրքական պայմանագիրը, որով ստահակ ռուս բոլշևիկները թուրքերի հետ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼՈՒ համար վերջիններիս ՆՎԻՐԵՑԻՆ պատմական ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքները...
Վագոնին կատարված երկլեզու արձանագրությությունից ինձ ավելի հետաքրքրեց ՌՈՒՍԵՐԵՆՈՎԸ... Ըստ այդ արձանագրության` Թուրքիան ներկայացնող Քյազիմ Կարաբեքիրը ներկայացնում էր "ПРАВИТЕЛЬВТВ ВЕРХОВННОГО НА ОНАЛЬНОГО СОВАНИЯ"-ն... Իսկ Քյազիմն էլ ներկայացված է որպես 'КЯЪИМ КАРАВЕКИР ЛАША'...Մի պահ մտածում էի, թե տառերի մի մասը մնացել է "կարի" տակ.. Բայց երբ նայում ես Քյազիմին ներկայացնող տողին, ապա տեսնում ես, որ անհրաժեշտության դեպքում թանգարանի ԳՐԱԳԵՏ և բանիմաց աշխատողները «ռեստավրացիան» շատ ճիշտ են կատարել և իրերը կոչել են իրենց ԱՆՈՒՆՈՎ... Այո, ռուս բոլշևիկները Յակով Գանեցկու գլխավորությամբ ինչով որ զբաղվել են վագոնում Քյազիմի, Վելիի, Մուխթարի և այլ թուրք պատվիրակների հետ, այն էլ արձանագրել են վագոնի վրա... Քեմալը և նրա կառավարությունը իրոք "ПРАВИТЕЛЬВТВ ВЕРХОВННОГО НА ОНАЛЬНОГО СОВАНИЯ" է...
Ու դա ես չեմ ասում, այլ հենց թուրքերը, որոնք այն փաստում են և 94 տարի անց էլ ՀՊԱՐՏՈՐԵՆ ներկայացնում են Կարսի թանգարան այցելող հյուրերին... Կարսի պայմանագրի «ինտիմ» վագոնը ԱՊԱՑՈՒՑՈՒՄ է, թե ինչ ձևի են եղբայրացել բոլշևիկները և քեմալիստները... Վլադիմիր Լենինի ներկայացուցիչներն այնքան ԳՈՀ են եղել Մուստաֆա Քեմալի «աշակերտների» աշխատանքից, որ այդ հետևանքները մենք զգում ենք մեր կաշվի վրա մինչ այսօր...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք