Հուլիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 496 երեխա՝ 276 տղա, 220 աղջիկ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37386 քաղաքացի: