«Չի կարելի թույլ տալ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները հավաքվեն մի քանի հարուստ ակումբներում:
Եթե բոլոր ուժեղ խաղացողները մի տեղում հավաքվեն, մրցակցությունը կկորչի: Հիմա առաջատար ակումբները կարող են մեծ փողերով գնել ում ուզենան: Մենք պետք է ամբողջ Եվրոպայի ֆուտբոլի մասին մտածենք, ոչ թե 2-3 ակումբների»,- ՈՒԵՖԱ-ինախագահ Միշել Պլատինիի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը:
Հավելենք, որ 2007 թվականի հունվարին, երբ Պլատինին ընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, սկսեց զբաղվել եվրոպական ֆուտբոլի համակարգի բարելավմամբ:
Նրա նորամուծություններից մեկը fair play-ն էր (արդար խաղ), որը խթանեց ֆուտբոլային ակումբների միջև լավ հարաբերությունները և նպաստեց ակումբային ֆուտբոլի ֆինանսական կայունության բարելավմանը: