ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային բախվելու դեպքի առթիվ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Հուլիսի 17-ին՝ ժամը 09:03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ 09:00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Խաչատրյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով գյուղապետը մահացել է։ Վթարի պահին ավտոմեքենայի մեջ են եղել գյուղապետի երկու մանկահասակ երեխաները՝ 7 տարեկան որդին, 5 տարեկան դուստրը, և 16-ամյա մի աղջիկ։
Նախնական տվյալներով՝ 5-ամյա երեխան և 16-ամյա աղջիկն ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					