Մադրիդի «Ռեալը» վերջերս հեռացած Կասիլյասին փոխարինող է գտել:
«Արքայական ակումբին» վերջապես հաջողվել է համաձայնության գալ կատալոնական «Էսպանյոլի» հետ ՝ վերջինիս դարպասապահ Կիկո Կասիլյայի տրանսֆերի հարցով:
As-ի փոխանցմամբ՝ 28-ամյա դարպասապահը մոտ է 6 մլն եվրոյի դիմաց 4 տարով մադրիդյան ակումբ տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ չնայած Կասիլյայի տրանսֆերի իրավունքների 1/2-ը «Ռեալին» է պատկանում, մադրիդցիների՝ 4 միլիոնանոց առաջարկը «Էսպանյոլը» վերջերս մերժել էր: