Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 69-ամյա Ֆաբիո Կապելլոն, ում հետ պայմանագիրը կասեցվել էր այս շաբաթվա սկզբին, վարձակալել է Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկի 50 հոգանոց դահլիճը՝ հավաքականի ֆուտբոլիստների և վարչական անձնակազմի համար հրաժեշտի ընթրիք կազմակերպելու համար, տեղեկացնում է Lifenews-ը:

Ոչ պաշտոնական հանդիպմանը հրավիրված են եղել հավաքականի 40 ֆուտբոլիստներ, ովքեր երբևէ աշխատել են իտալացու ղեկավարության տակ:

Հրավիրվածներից ընդամենը 4-ն են եկել Ֆաբիո Կապելլոյին հրաժեշտ տալու՝ Ալեքսանդր Կոկորինը, Ալեքսանդր Կերժակովը, Վասիլի Բերեզուցկին և Ալեքսանդր Սամեդովը, ովքեր ռեստորանում շուրջ 2 ժամ են անցկացրել:

«Մարդկային տեսանկյունից արդար կլիներ հրաժեշտ տալ Ֆաբիո Կապելլոյին, արձագանքել նրա հրավերին: Իտալացի մասնագետը քիչ չի աշխատել Ռուսաստանում, շատ ժամանակ է հատկացրել մեզ՝ ֆուտբոլիստներիս, բայց նրա աշխատանքը հավաքականում մոտեցել է ավարտին: Ահա թե ինչու ես եկա հրաժեշտի ընթրիքին:

Ինչու՞ հավաքականի մնացած ֆուտբոլիստները չեն եկել: Ինչ-որ մեկը բազայում է, մնացածները՝ տարբեր քաղաքներում: Չեմ կարող խոսել բոլորի փոխարեն»,- դեպքը մեկնաբանել է Վասիլի Բերեզուցկին:

 

.