Միխեիլ Սաակաշվիլին, որը տուժել էր հեծանվային զբոսանքի ժամանակ և գտնվում է Ստամբուլի հիվանդանոցում, ենթարկվել է երկրորդ վիրահատությունը:Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով վրացական ԶԼՄներին: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Վրաստանի նախագահը կոտրել է անրակը երեք վայրից:

Վրաստանի նախագահի ադմինիստրացիայից հայտնել են, որ Սաակաշվիլին, որը աշխատանքային այցի շրջանակներում գտնվում է Թուրքիայում, վնասվածք է ստացել ամենօրյան հեծանվային զբոսանքի ժամանակ, սակայն մանրամասները պաշտոնապես չեն հայտնում: Ադմինիստրացիայից նաև հայտնում էին, որ աշխատանքային հանդիպումները, որոնք նախատեսված էին երկուշաբթի օրը, տեղափոխվել են երեքշաբթի:

Սակայն ԶԼՄներում հայտնվել էին ոչ միանշանակ տվյալներ այս դեպքի հետ կապված: Սկզբում նշվում էր, որ Սաակաշվիլին վնասվածք է ստացել հեծանիվից վայր ընկնելիս: Այնուհետև հայտնվեց տեղեկություն, թե իբր Սաակաշվիլին հեծանիվով դուրս է եկել մայրուղի և բախվել ավտոմեքենայի հետ: Նշվում էր նաև, որ դեպքը տեղի է ունեցել Անթալիայում, որտեղից նրան տեղափոխել են մայրաքաղաք: