«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ժամը 11-ին, Երեւանի կենտրոնում տեղի կունենա «Հիլթոն» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Բավականին գրավիչ տեսքով այս հյուրանոցը գտնվում է կրկեսի վերակաոոցվող շենքի հարեւանությամբ: «Հիլթոն» ցանցի մեջ ներկայումս մտնում է ավելի քան 540 հյուրանոց, որոնք գտնվում են աշխարհի 78 երկրներում:

«Մարիոթից» և «Հայաթից» հետո «Հիլթոնը» երրորդն է համաշխարհային հյուրանոցային ցանցերից, որ սկսում է գործունեությունը Հայաստանում, եւ դրա դերը դժվար է գերագնահատել: Նման կառույցների մուտքը ՀՀ իր հետ բերում է նոր բիզնես մշակույթ, ձեւավորում անձնակազմի ուսուցման մեխանիզմներ, նպաստում մեր երկրի ու բնակչության ինտեգրմանը քաղաքակիրթ աշխարհին: Ինչպես երեկ մեր թղթակցին հայտնել են տնօրինությունից, հյուրանոցի «աստղային» դասակարգումը «4+» է։

Ունի երեք դասերի պատկանող թվով 176 համար: Մեկ համարում հանգրվանելու միջինացված գինը մոտ 80 հազար դրամ է։ Տնօրինությունից չհաջողվեց պարզել, որքան ներդրում է իրականացվել հյուրանոցի կառուցման համար եւ ինչպիսի ակնկալիքներ կան ներդրումների հետվերադարձի տեսանկյունից: Այս հարցը ներկայումս արդիական է հայաստանյան հյուրանոցների համար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում