Քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կսկսվի ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում կկայանա նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձնման արարողությունը:

Մինչ նիստի սկսվելը ՀՀ նախագահի նստավայրից դահլիճ է բերվում ՀՀ պետական դրոշը, ՀՀ սահմանադրական դատարանից բերվում է Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը: