Կանեկտիկուտ նահանգի Բլումֆիլդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է պնեվմատիկ հրացանով զինված մի մարդու, որը հետևում էր Բարաք Օբամայի շարասյանը: Համաձայն ոստիկանների, խաչմերուկում կանգնած տղամարդը իրենց կասկածելի է թվացել մինչ կհաներ հրացանը: Այս մասին նշում է Lenta.ru կայքը` հղում կատարելով NBC Connecticut-ին:
Ինչպես ճշտում է WFSB գործակալությունը ձերբակալվածի հրացանի վրա կար օպտիկական նշանակետ: Ձերբակալության ժամանակ նա դիմադրուություն է ցույց տվել, սակայն տուժածների մասին չի նշվում: Տղամարդու նկատմամբ մեղադրանք է հարուցվել, որի բնույթը չի պարզվում: Ակնկալվում է, որ չորեքշաբթի օրը ապրիլի 10-ին նա կկանգնի դատարանի առաջ:
Դիպվածը տեղի է ունեցել այն պահին, երբ Օբաման Հարթֆորդ համալսարանից գնում էր օդնավակայան: South Windsor-ի տվյալներով նրա ելույթը նվիրված է եղել զենքի շրջանառության նկատմամբ հսկողության խստացմանը:
2007թվականին նախագահ հռչակվելուց հետո Բարաք Օբաման մի քանի անգամ ենթարկվել է մահափորձի: 2011 թվականի նոյեմբերին Սպիտակ Տունը ենթարկվեց հրաձգության, սակայն ոչ մեկ չի տուժել: Դեպքի հետ կապված ոստիկանությունը ձերբակալեց Օսկար Օրտեգա Էրնանդեսին, որի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է: