ՆԱՍԱ-ի «Նյու Հորայզոնս» կայանը, որը վերջերս անցավ Պլուտոնի կողքով, հեռարձակեց այս մոլորակի նոր, ավելի որակյալ լուսանկարները: Լուսանկարներում պարզ երևում է «Արբանյակ» տարածաշրջանի սառցապատ հարթությունը, ոչ պաշտոնապես անվանակոչված Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակի պատվին:
Հարթությունը բաժանված է տարբեր մասերի՝ 20-30 կմ երկարությամբ, որոնք առանձնացված են անցքերով և բլուրներով: Այս անհարթությունների պատճառները, ըստ գիտնականների, կարող է տարբեր լինել:
Փոքր չափերի պատճառով լուսանկարները «պիքսելավորված» են ստացվել: Չնայած դրան, լուսանկարների միջոցով կարելի է խոսել մոլորակի ձևի մասին, ինչը նախկինում անհայտ էր: