Այժմ Մարզահամարգային համալիրում են Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ներկա լինելու համար բազմաթիվ ԲՀԿ-ականներ, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ կուսակցությունը միջոցառմանը մասնակցել-չմասնակցելու մասին որոշում չունի:Այսօր երդման արարողության ժամանակ Մարզահամերգային համալիրում են առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, Կարո Կարապետյանը, Մուշեղ Պետոյանը, Տիգրան Ստեփանյանը, Դավիթ Քոչարյանը, Արագած Ախոյանը, Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ներկա լինելու համար Մարզահամարգային համալիր են ժամանել բազմաթիվ Հայաստանի եւ արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաններ, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, արվեստագետներ եւ այլ հայտնի մարդիկ ժամանում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: