Մերի Գալստյանը ծնվել է 2013թ. ապրիլի 3-ին: Դեռ մեկամսական հասակում ծնողները երեխայի մոտ նկատում են անհանգստություն, սակայն ենթադրում են, որ որովայնում առաջացած գազերի հետևանք է: Նույն նշանները նկատվում են երկրորդ ամսում, իսկ երրորդ ամսում, երբ երեխային տանում են պատվաստման, երեխան վատանում է, սակայն բժիշկների հսկողությամբ վիճակը կայունանում է: Նույն ախտանիշները նկատվում են նաև հաջորդ ամիսներում, հինգերորդ ամսում, երբ ծնողները նկատում են, որ երեխան վատանում է ամեն ամսվա գրեթե նույն օրերին /ունենում է որովայնային սուր ցավեր, ջերմության կտրուկ բարձրացում/, բժիշկը նշանակում է գենետիկայի անալիզ Պարբերական հիվանդության համար, որի արդյունքում կասկածները հաստատվում են:

Երեխան վերցվում է դիսպանսեր հսկողության տակ, նշանակվում է դեղորայքային բուժում՝ Կոլխեցին, սակայն դա էլ չի օգնում, երեխան անընդհատ ցավեր ունի, անհանգիստ է, չի քայլում: Բժիշկները խորհուրդ են տալիս երեխային տանել արտասահման և բուժումն իրականացնել այնտեղ, ինչն իրականացնելու համար ծնողները դիմում են բարի մարդկանց օգնությանը:

Նրանց հեռախոսահամարն է՝ +374 55 81 70 21:

Երեխայի մոր՝ Լիլիթ Գրիգորյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16067010037104 ՀՀ դրամ, 16067010037105 ԱՄՆ դոլար, 16067010037106 Եվրո, 16067010037107 ՌԴ ռուբլի, SWIFT:ARMJAM22

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ