Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:
Հերթական ընդունելությունը կազմակերպվել է այսօր: Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
ՊՆ վարչական համալիրում նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերում էին սոցիալ-իրավական, առողջական և ֆինանսական աջակցության հարցերին:
Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրացված հարցերին, տվեց հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար, որոշ հարցեր էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում: