Ռուսաստանի Պերմ շրջանում ՀՀ 47 ամյա քաղաքացի Ռոբերտ Գալստյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը` հղում կատարելով Պերմի շրջանի հետաքննական հանձնաժողովի մամլո ծառայությանը:

Հետաքննությունը պարզել է, որ 2012 թվականի հուլիսի 14-ին Գալստյանը ալկոհոլի ազդեցության տակ դանակով զինված անօրինական կերպով ներխուժել է դեղատուն և հարձակվել աշխատողի վրա: Ահաբեկելով դանակով` հանցագործը տուժածի նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնություններ: Դրանից հետո դեղատան գանձարանից գողացել է 12 հազար ռուբլի և տուժածի բջջայինը և անհետացել: