Գերմանիայի Հալե քաղաքում կայացավ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից մենամարտը՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում:
Հայազգի բռնցքամարտիկը 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց գերմանացուն՝ հերթական անգամ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը:
Հավելենք, որ սա Արթուր Աբրահամի 43-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում և 28-րդ հաղթանակը՝ նոկաուտով: