Այս օրերին, իսկ ավելի կոնկրետ հուլիսի 14-28-ը, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի է ունենում հիանալի նախագծի իրականացում: Նախագծի խորագիրն է «Հանդիպել մեջտեղում» , որն իրականացնում է Կանադական Ռիջայնա նահանգի Սասկաչևան գոթիկը:

Նախագծի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում նկարահանված ինքնատիպ և բարձրորակ ֆիլմերի ցուցադրություն է իրականացվում ամեն օր(բացի`շաբաթ, կիրակի) մինչև ժամը 16:00:

Բազմաթիվ անվանի և ճանաչված արվեստագետներ են ներառված այս նախագծի շրջանակներում, սակայն հատկանշական է նշել մեր հայրենակից, հրաշալի ֆիլմերի ռեժիսոր, ողջ աշխարհում հիրավի հռակ և հարգանք վայելող Ատոմ Էգոյանի անունը:
Նշենք, որ ֆիլմերի ցուցադրությունը բոլորովին անվճար է, իսկ մուտքն ազատ: Այնպես, որ բարձրորակ ֆիլմերի սիրահարները անխոչընդոտ կարող են վայելել սքանչելի նախագծում ներառված յուրաքանչյուր ֆիլմ:

Գրավիչ է նաև այն հանգամանքը, որ «Հանդիպել մեջտեղում»  նախագծի ղեկավարները նպատակ ունեն համագործակցել Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր կինոգործիչների հետ: Իսկ դա նշանակում է, որ ևս մեկ հիանալի առիթ է ընձեռնվել տեղացի երիտասարդներին աչքի ընկնելու և աշխարհին ճանաչել տալու իրենց արվեստը: