«Ֆորմուլա 1-ի» «Մարուսիա» թիմի ավտոարշավորդ Ժյուլ Բյանկին մահացել է 25 տարեկան հասակում՝ այդպես էլ դուրս չգալով կոմայից, տեղեկացնում է վերջինիս ընտանիքը:
Ավտոարշավորդը կոմայի մեջ էր ընկել այն բանից հետո, երբ 2014 թվականի հոկտեմբերին ավտովթարի էր ենթարկվել Ճապոնիայի Գրան-պրիի ժամանակ՝ ստանալով ծանր վնասվածք:
«Ֆորմուլա 1-ի» թիմերի մեծամասնությունը, բազմաթիվ ավտոարշավորդներ ցավակցություն են հայտնել Բյանկիի ընտանիքին և մտերիմներին: Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդն իր թվիթերյան էջում գրել է, որ «Բյանկիին կորցնելով՝ Ֆրանսիան կորցրեց ավտոսպորտում իր հիմնական հույսերից մեկը»:
Հավելենք, որ նախքան այս միջադեպը, «Ֆորմուլա 1-ի» վերջին ավտովթարը, որ հանգեցրել էր ավտոարշավորդի մահվան տեղի էր ունեցել 1994 թվականին: Այդ ժամանակ Էնցո ևԴինո Ֆերրարի մայրուղու վրա զոհվել էր աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Այրտոն Սեննան: