«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է իր նկատառումները հարձակվող Ռադամել Ֆալկաոյի վերաբերյալ.
«Եթե ֆուտբոլիստը վնասվածք է ստացել կամ տառապում է լուրջ վնասվածքի հետևանքներից, ոչինչ անել հնարավոր չէ: Բայց մենք համոզվեցինք, որ Ֆալկաոյի դեպքում ամեն ինչ ուրիշ է:
Անցած մրցաշրջանում նա վատ էր հանդես գալիս մի շարք պատճառներով: Երբեմն որոշ ֆուտբոլիստներ վատն են երևում իմ աչքին, վատ են հադես գալիս «Չելսիում», բայց հետո տեղափոխվում են մեկ այլ ակումբ ու սկսում են լավ խաղալ: Այդպես պատահում է:
Մենք գիտենք, որ Ֆալկաոն լավ վիճակում էր՝ մինչ «Մանչեսթեր Յունայեդից» տեղափոխվելը տարած վիրահատությունից հետո: Նախորդ մրցաշրջանում նա վատ էր հանդես գալիս մի շարք պատճառներով: Վերլուծել այդ պատճառները՝ մեր խնդիրը չէ:
Մենք մտածում ենք միայն այն մասին, թե նա ինչ կարող է անել «Չելսիում»: Դրոգբայի նման աչքի ընկնող ֆուտբոլիստին փոխարինելու համար մեծ փորձ է պետք: Թիմում 3 հարձակվողներ կան՝ Ֆալկաոն, Ռեմին և Կոստան, և մենք գոհ ենք»,- ասել է պորտուգալացին: