ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Ալավերդի քաղաքի բնակիչ Լեւոն Արթուրի Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 00:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը:
Նույն օրը` ժամը 02:10-ին, ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Վարուժանի Երիցյանը եւ հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները` ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ:
Հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Լուսանկարում Արթուր Նալբանդյանն է։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					