Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 19-ին՝ ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սևանա լճի Նառա լողափում հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ -ի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները 1983թ. ծնված Ա. Ա.-ին մոտեցրել են ափ: