Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
ՀԲՖ-ի մամուի ծառայության հաղորդմամբ՝ հավաքին մասնակցում են 21 բռնցքամարտիկներ, որոնցից ուժեղագույնները կմասնակցեն oգոստոսի 5-16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբը ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկակատակտիկական որակները բարելավելու վրա:
Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 30-ին և մի քանի օր հանգստից հետո կմեկնի Բուլղարիա:
Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մեր բռնցքամարտիկնեը պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին: