Թուրքական ոստիկանության հայտարարությամբ Թուրքիան վերջին մի քանի օրերի ընթացքում կանխել է մոտ 500 սիրիացի փախստականների մուտքը։
Ոստիկանությունը կանգնեցրել է 488 մարդու, ովքեր փորձում էին Սիրիայից անցնել Թուրքիա, ինչպես նաև 26 հոգու, ովքեր փորձում էին անցնել Թուրքիայից Սիրիա։
Հիշեցնենք, որ Սիրիայում պատերազմական իրավիճակների սկզբից՝ 2011թ.-ից, Թուրքիան ընդունել է 1.8 միլիոն սիրիացի փախստականների, ովքեր բնակվում են թուրք-սիրիական սահմանի երկարությամբ տեղադրված վրանների մեջ։